Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 53-րդ կետով.

«53) իրական շահառու՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության կամ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ այդպիսի իրավունք հայցող իրավաբանական անձի դեպքում՝ ֆիզիկական անձ, որը՝

ա. ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 10 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 10 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ․ իրավունք ունի նշանակելու կամ հեռացնելու իրավաբանական անձի կառավարման մարմինների անդամների մեծամասնությանը,

գ․ իրավաբանական անձից անհատույց ստացել է հաշվետու տարվան նախորդող տարվա ընթացքում տվյալ իրավաբանական անձի ստացած շահույթի առնվազն 15 տոկոսի չափով օգուտ,

դ․ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

ե․ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա»-«դ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, վարչապետի գլխավոր խորհրդականի, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով՝ այդպիսի անձանց ընտանիքի անդամ համարվող անձինք սույն կետի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված հիմքերով համարվում են իրավաբանական անձի իրական շահառու՝ անկախ ունեցած ձայների և ստացված օգուտների մեծությունից.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 54-րդ կետով.

«54) իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք` միասնական պետական գրանցամատյանից տրվող՝ իրավաբանական անձի ամբողջական տեղեկություններ պարունակող քաղվածք, որտեղ ներառված են իրավաբանական անձի իրական շահառուների պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։