Հոդված 7. Օրենսգրքի 92-րդ հոդվածի`
Հոդված 7. Օրենսգրքի 92-րդ հոդվածի`
1) 1-ին կետի 1-ին պարբերությունից հանել «և դրան կից փաստաթղթերը» բառերը.
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.
«8) ամուսինը կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության դիմում է տվել.».
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:».
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:».
5) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»: