Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 21-րդ հոդվածի`

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 21-րդ հոդվածի`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենսգրքի 27-րդ հոդվածում սահմանված` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն բացարկ հայտնել գործը քննող դատավորին, եթե`

1) նա օրենքով համապատասխան գործը քննելու համար պատշաճ դատավորը չէ.

2) նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստ կամ այլ հանգամանք կա.

3) նա համապատասխան գործի վարույթին մասնակցել է որպես դատական նիստի քարտուղար, փորձագետ, թարգմանիչ կամ կանչվել է որպես վկա.

4) նա հանդես է եկել որպես գործին մասնակցող անձ, նրա օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ, գործին մասնակցող անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի ազգականն է, նա գործին մասնակցող անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի հետ գտնվում է անձնական կախվածության այլ հարաբերություններում:».

2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետ.

«1.1. Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցող դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի հետագա քննությանը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։