Հոդված 8. Օրենսգրքի 104-րդ հոդվածի`
Հոդված 8. Օրենսգրքի 104-րդ հոդվածի`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:».
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` դա հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».
3) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ.
«3.1. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:»: