Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«կանեփ՝ կանեփ բույսի ծաղկող կամ պտղատու գլխիկները, որոնցից բուսախեժը քամված չէ՝ անկախ դրանց համար օգտագործվող անվանումից.
կանեփի բույս՝ կանեփ (Cannabis) ցեղի ցանկացած բույս.
կանեփի բուսախեժ՝ քամված բուսախեժը` զտած կամ չզտած, որն ստացվել է կանեփի բույսից.
արտադրական կանեփի բույսի կտրոն՝ կանեփի բույսից առանձնացված մաս (ցողուն՝ տերևներով), որն օգտագործվում է վեգետատիվ բազմացման նպատակով.
արտադրական կանեփ՝ սույն օրենքով նախատեսված նպատակների համար նախատեսված կանեփի մշակաբույս, որում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, ընդ որում՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր է 0,3 տոկոսից.
արտադրական կանեփի մշակություն՝ կանեփի բույսի աճեցման ամբողջ գործընթացը.
արտադրական կանեփի վերամշակման գործընթաց՝ արտադրական կանեփի բուսախեժի առանձնացումը բույսերից, որոնցից այն ստացվում է, ինչպես նաև այն գործընթացները, որոնց միջոցով ստացվում են յուղ, թուղթ, շինանյութ, թել կամ այլ վերամշակվող նյութեր.
իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով՝ իրական շահառու անձ.
փոխկապակցված անձ՝ անձի հետ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-27-րդ կետերի իմաստով փոխկապակցված համարվող անձ:»: