ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 320-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԿԽԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 74,360,000 դրամ ընդհանուր արժողությամբ «ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կենցաղային պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
23.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 320-Ա որոշման
«ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կենցաղային պայմանների բարելավում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում ՝ շահառուներին ծառայությունների մատուցման միջավայրի բարելավման նպատակով:
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:
3. Բարեգործը Շվեյցարական Կարմիր խաչ
4. Ծրագրի կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը ք. Գյումրի, Երևանյան խճուղի, 45/1 շենք,
սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 74,360,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 19.04.2021 թ. – 31.12.2021 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման ծառայությունների իրականացում, որի համար նախատեսված է 19.04.2021 թ. – 31.12.2021 թ. ժամանակահատված և 74,360,000 դրամ /առանց ԱԱՀ/ ֆինանսական միջոցներ:
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը,
ծավալները և նախատեսվող գինը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման աշխատանքների պատվիրակում, որի համար նախատեսված են 74,360,000 դրամ ֆինանսական միջոցներ:
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Չեն նախատեսվում
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ կողմից: Նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն:
ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
(հավելվածը փոփ. 25.06.21 N 519-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
23.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ