Հոդված 79. Նույնական գյուտերին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրը
Հոդված 79. Նույնական գյուտերին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրը
1. Եթե նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրն ունեն միևնույն առաջնության թվականը և պատկանում են տարբեր արտոնագրատերերի, ապա այդպիսի գյուտերը կամ գյուտը և օգտակար մոդելը կարող են օգտագործվել միայն` պահպանելով դրանց բոլոր արտոնագրատերերի իրավունքները։
2. Եթե նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրն ունեն միևնույն առաջնության թվականը և պատկանում են միևնույն անձին, ապա այդպիսի գյուտերի կամ գյուտի և օգտակար մոդելի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել ցանկացած անձի՝ այդ արտոնագրերի հիման վրա կնքված լիցենզային պայմանագրի համաձայն։