Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-09-ից մինչև 2021-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅՏԸ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 39. Հայտատուի ծանուցումը մինչև արտոնագիր (վկայագիր) տալը մերժելու մասին նախատեսվող որոշումը

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 39. Հայտատուի ծանուցումը մինչև արտոնագիր (վկայագիր) տալը մերժելու մասին նախատեսվող որոշումը

(վերնագիրը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)

1. Մինչև արտոնագիր (վկայագիր) տալն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշման ընդունումը պետական լիազոր մարմինը նախատեսվող մերժման մասին նախապես գրավոր ծանուցում է հայտատուին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, իր նկատառումները ներկայացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում իր հավակնությունները ճշգրտելու առաջարկությամբ։

2. Արտոնագիր (վկայագիր) տալու վերաբերյալ որոշումը պետական լիազոր մարմինն ընդունում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայտատուի նկատառումները կամ ճշգրտումներն ստանալու օրվանից հետո, երկամսյա ժամկետում, իսկ դրանք նույն մասում նշված եռամսյա ժամկետում չստանալու դեպքում՝ այդ ժամկետի ավարտից հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում։

(39-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն, փոփ. 28.09.16 ՀՕ-148-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։