Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-09-ից մինչև 2021-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 49. Հայտի ներկայացման թվականը

գործել է մինչև 2021-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 49. Հայտի ներկայացման թվականը

1. Պետական լիազոր մարմինն արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտի ստացման թվականով և հայտին տալիս է գրանցման հերթական համար, եթե այն պարունակում է առնվազն՝

1) հիշատակում (դիմում) այն մասին, որ հայտով խնդրարկվում է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր.

2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.

3) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրություն.

4) (կետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-98-Ն)

5) արդյունաբերական նմուշների համար՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն իրի արտաքին տեսքի լուսանկարը կամ գրաֆիկական տեսքը, իսկ երկչափ արտադրանքի համար՝ դրա կամ դրա մի մասի նմուշը։

2. Պետական լիազոր մարմինը հայտն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է դրա համապատասխանությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին և անհամապատասխանության դեպքում այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին` առաջարկելով նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ներկայացնել բացակայող փաստաթղթերը (տեղեկությունները)։ Սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

Եթե նշված փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվական է սահմանվում բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականը։ Պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանելու օրվանից հետո այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին` հայտնելով նաև հայտին տրված գրանցման համարի մասին։

(49-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն, փոփ. 28.09.16 ՀՕ-148-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։