Գլուխ 2.1 · ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ԳՅՈՒՏԱՐԱՐԻ ՆՇՈՒՄԸ, ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 15.2
Հոդված 15.2
Արտոնագրի նկատմամբ իրավունքը
1. Եթե հայտի քննարկման ցանկացած փուլում դատարանի վերջնական որոշմամբ ճանաչվել է հայտատու չհամարվող այլ անձի արտոնագիր ստանալու իրավունքը և պայմանով, որ արտոնագիրը չի տրվել գործն ըստ էության լուծող դատական ակտից հետո` մեկ ամսվա ընթացքում, որից հետո այդ ակտը դարձել է ոչ բողոքարկելի, ապա տվյալ անձը կարող է՝
1) շարունակել հայտի գործընթացը որպես հայտատու.
2) ներկայացնել արտոնագրի նոր հայտ նույն գյուտի համար` օգտվելով նույն առաջնությունից կամ
3) հայտը հետ կանչելու դիմում ներկայացնել։
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշման համար հայց է ներկայացվել, ապա գյուտի հայտը չի կարող հետ կանչվել առանց հայցվորի համաձայնության։
(15.2 հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-98-Ն)