Հոդված 39. Հայտատուի ծանուցումը մինչև արտոնագիր (վկայագիր) տալը մերժելու մասին նախատեսվող որոշումը
Հոդված 39. Հայտատուի ծանուցումը մինչև արտոնագիր (վկայագիր) տալը մերժելու մասին նախատեսվող որոշումը
(Վերնագիրը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)
1. Մինչև արտոնագիր (վկայագիր) տալն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշման ընդունումը պետական լիազոր մարմինը նախատեսվող մերժման մասին նախապես գրավոր ծանուցում է հայտատուին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, իր նկատառումները ներկայացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում իր հավակնությունները ճշգրտելու առաջարկությամբ։
2. Արտոնագիր (վկայագիր) տալու վերաբերյալ որոշումը պետական լիազոր մարմինն ընդունում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայտատուի նկատառումները կամ ճշգրտումներն ստանալու օրվանից հետո, երկամսյա ժամկետում, իսկ դրանք նույն մասում նշված եռամսյա ժամկետում չստանալու դեպքում՝ այդ ժամկետի ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում։
(39-րդ հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-98-Ն)