Հոդված 2. Օրենսգրքի 104-րդ և 105-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 2. Օրենսգրքի 104-րդ և 105-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 104.
Նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործող ցանցերին առանց էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը
Նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործող ցանցերին առանց էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: