Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 187 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-05-22-ից մինչև 2001-06-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-06-10Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 2000 թվականի N 237

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 187 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման միջոցառումների մասին» N 187 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ընտրանքային եղանակով ընտրված ընկերությունների վերաբերյալ (ցանկը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) վերլուծության արդյունքների հիման վրա համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` 1998 և 1999 թվականների տարեկան արդյունքներով` մինչև 2000 թվականի մայիսի 25-ը, իսկ 2000 թվականի և հետագա տարիների յուրաքանչյուր եռամսյակի հաշվետվությունների արդյունքներով` եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում:

Ընտրանքային եղանակով նշված ցանկում չընդգրկված ընկերությունների գործունեության արդյունքների վերլուծությունը քննարկել համապատասխան պետական կառավարման մարմինների կոլեգիաների նիստերում».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։