ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2000 թվականի N 272
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի «Կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավար և մանկավարժական աշխատողներ» և «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 16-ի N 226 որոշման
(քաղվածք)
Կրթության բնագավառի բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային նվազագույն դրույքաչափերը
_________________________________________________________________________
Բյուջետային ոլորտը Պաշտոնային նվազագույն
դրույքաչափերը (դրամ)
_________________________________________________________________________
1 2
_________________________________________________________________________
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ
ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
- ղեկավարներ (տնօրեններ, վարիչներ, պետեր)`
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի 8590
աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի 8420
աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի 8330
- բաժնի, բաժանմունքի, ենթաբաժնի, լաբորատորիայի, կաբինետի, արհեստանոցի, արվեստանոցի, ֆիլմադարանի, ուսումնակոնսուլտացիոն կետի, լոգոպեդական կետի վարիչ, պետ, ավագ վարպետ, ուսումնական մասի վարիչ`
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի 8330
աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի 8300
աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի 8210
- ուսուցիչ (բոլոր մասնագիտությունների ուսուցիչ, դասատու, դաստիարակ), կոնցերտմայստեր, զինղեկ`
որակավորման 1-ին տարակարգով 10900
որակավորման 2-րդ տարակարգով 10700
առանց որակավորման տարակարգի`
1-ին կարգի 10600
2-րդ կարգի 10300
3-րդ կարգի 10100
- ուսուցիչ-արատաբան, ուսուցիչ-լոգոպեդ, լոգոպեդ, ուսուցիչ-հոգեբան, սոցիալական մանկավարժ, կրթադաստիարակչական հիմնարկի մեթոդիստ`
որակավորման 1-ին տարակարգով 10900
որակավորման 2-րդ տարակարգով 10800
առանց որակավորման տարակարգի`
1-ին կարգի 10600
2-րդ կարգի 10200
- երաժշտական ղեկավար, ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ, աշխատանքի ուսուցման հրահանգիչ`
որակավորման 1-ին տարակարգով 10800
որակավորման 2-րդ տարակարգով 10700
առանց որակավորման տարակարգի`
1-ին կարգի 10600
2-րդ կարգի 10300
3-րդ կարգի 10100
- արտադրական ուսուցման վարպետ (տրանսպորտային միջոցների վարման վարպետ, հրահանգիչ)`
որակավորման 1-ին տարակարգով 10800
որակավորման 2-րդ տարակարգով 10700
առանց որակավորման տարակարգի`
1-ին կարգի 10600
2-րդ կարգի 10300
3-րդ կարգի 10200
- մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, լսողական, տեսողական կաբինետների հրահանգիչ, խմբակների, սեկցիաների և արտադասարանական աշխատանքների այլ ձևերի ղեկավարներ, կուլտկազմակերպիչ`
որակավորման 1-ին տարակարգով 10800
որակավորման 2-րդ տարակարգով 10700
առանց որակավորման տարակարգի`
1-ին կարգի 10600
2-րդ կարգի 10300
3-րդ կարգի 10100
- փոքր շեղումներ ունեցող երեխաների հատուկ ուսումնադաստիարակչական հիմնարկի`
ռեժիմի գծով ավագ հերթապահ 10300
ռեժիմի գծով հերթապահ 10200
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ռեկտոր, տնօրեն`
1-ին կարգի հիմնարկի 11630
2-րդ կարգի հիմնարկի 10860
մասնաճյուղի 9460
- պրոռեկտոր`
1-ին կարգի հիմնարկի 10860
2-րդ կարգի հիմնարկի 10460
- վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր`
1-ին կարգի հիմնարկի 9300
2-րդ կարգի հիմնարկի 8950
- պրոֆեսոր 12300
- դոցենտ 11100
- ավագ դասախոս 10900
- ասիստենտ-դասախոս 10700
- դասախոս-ստաժավորվող 10600
- ամբիոնի վարիչ`
պրոֆեսոր 12300
դոցենտ 11100
ավագ դասախոս 8780
- ֆակուլտետի դեկան`
պրոֆեսոր 11020
դոցենտ 9200
ավագ դասախոս 8950
ՀՀ վարչապետի գլխավոր
խորհրդական-ՀՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար Շ. Կարամանուկյան