Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2011 թվականի N 968-Ա

Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.11.11 N 1040-Ն)

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին 2011 թվականի հոկտեմբերի 12-15-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական միության համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու, ինչպես նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում գործող Տնտեսական ինտեգրման և Եվրոպական միության քաղաքականություններին մոտարկման հարցերով պլատֆորմի 6-րդ նիստին մասնակցելու համար:

(1-ին կետը փոփ. 02.11.11 N 1040-Ն)

2. Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը (բացառությամբ 2011 թվականի հոկտեմբերի 12-ի և 13-ի գիշերավարձի ծախսերի) կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման հետ կապված` 2011 թվականի հոկտեմբերի 12-ի և 13-ի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. (կետը չեղյալ է ճանաչվել 02.11.11 N 1040-Ն)

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հոկտեմբերի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։