ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2000 թվականի N 314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 23-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 440 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի N 790 և 2000 թվականի մարտի 1-ի N 76 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի առաջին տեղակալ
Ա. Աղաբաբյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ
Ռ. Դուրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգման և վերահսկման վարչության պետ
Ա. Մարգարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ
Վ. Մովսիսյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Հ. Մալխասյան - ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկման դեպարտամենտի փաստաթղթային վերահսկողության վարչության պետ (համաձայնությամբ)
Վ. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
Բ. Ենգիբարյան - Օտարերկրյա ֆինանսական ծրագրերի կառավարման գրասենյակի գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար, խորհրդակցական ձայնի իրավունքով)»: