Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 2021 թվականի N 1115-Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2021 թվականի մարտի 30-ի թիվ 05100022/151220/0028767, 05100033/241220/0050109, 05100033/241220/0050214, 05100033/291220/0050868, 05100033/161220/0048730, 05100033/161220/0048727, 05100033/241220/0050109 և 05100033/241220/0050166 հայտարարագրերով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված՝ համաձայն հավելվածի, 14 հատ տրանսպորտային միջոցներից 2 հատը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը, 12 հատն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և գույքի անհատույց օգտագործման իրավունքով հանձնել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված 12 միավոր գույքի պետական հաշվառման` ներառյալ հաշվառման ծախսերի վճարման, անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման` դրանցում նախատեսելով դրույթներ գույքը բացառապես բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման նպատակով օգտագործելու, գույքի շահագործման և ապահովագրության ծախսերն օգտագործողի կողմից վճարելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` պայմանագրի դադարման հնարավորության մասին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Արցախի Հանրապետության հետ նվիրաբերության պայմանագրի կնքման, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Երևան

08.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1115-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

NN

ը/կ Ստացող կազմակերպությունը Ավտոմեքենայի անվանումը և

մակնիշը Թողարկման տարեթիվը Նույնականացման համարը Սկզբնական արժեքը

(դրամ) Մնացորդային արժեքը

(դրամ)

1. Արցախի Հանրապետության առողջապահության

նախարարություն Մերսեդես Բենց

Սպրինտեր 2009 թ. WDB9061531N417740 7.919.750,0 7.919.750,0

2. Արցախի Հանրապետության առողջապահության

նախարարություն Ֆորդ Տրանզիտ 2013 թ. WFOSXXTTFSDP36721 3.676.900,0 3.676.900,0

3. «Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան

Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ Մերսեդես Բենց 906

OK 50 2011 թ. WDB9061531N468506 6.284.900,0 6.284.900,0

4. Հայրենիքի պաշտպանի վերականգնողական

կենտրոն (Զինվորի տուն) Ռենո Թրաֆիք 2012 թ. VF1FLA1A6CY444420 4.371.702,0 4.371.702,0

5. Հայրենիքի պաշտպանի վերականգնողական

կենտրոն (Զինվորի տուն) Ֆոլցվագեն

Թրանսփորթեր 2011 թ. WV1ZZZ7HZBH141959 3,167,900.0 3,167,900.0

6. «Ախուրյանի մոր և մանկան առողջության

կենտրոն» ՓԲԸ Պեժո Բոքսեր 2010 թ. VF3YBDMFB11827493 3.991.554,0 3.991.554,0

7. «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ Մերսեդես Բենց

Սպրինտեր 319 2014 թ. WDB9066331S919695 15.712.250,0 15.712.250,0

8. «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ Մերսեդես Բենց

Սպրինտեր 319 2014 թ. WDB90663315928863 15.712.250,0 15.712.250,0

9. ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային

կենտրոն» ՓԲԸ Մերսեդես Բենց

Սպրինտեր 319 2013 թ. WDB9066331S791047 6.284.900,0 6.284.900,0

10. ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային

կենտրոն» ՓԲԸ Մերսեդես Բենց

Սպրինտեր 315 2009 թ. WDB9066331S392384 4.713.675,0 4.713.675,0

11. ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային

կենտրոն» ՓԲԸ Մերսեդես Բենց

Սպրինտեր AMB 2014 թ. WDB9066331S791046 6.335.800,0 6.335.800,0

12. ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային

կենտրոն» ՓԲԸ Մերսեդես Բենց

Սպրինտեր 319 2013 թ. WDB9066331S830215 6.284.900,0 6.284.900,0

13. ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործական

կենտրոն» ՊՈԱԿ Ֆոլցվագեն

Թրանսփորթեր 2011 թ. WV1ZZZ7HZBH130256 3.167.900,0 3.167.900,0

14. «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ Ֆոլցվագեն

Թրանսփորթեր 2012 թ. WV1ZZZ7HZCH050050 3.167.900,0 3.167.900,0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

08.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։