Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԻԿՏՈՐԻԱ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 533-Ա

«ՎԻԿՏՈՐԻԱ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Շտապ օգնություն Հայաստանին» շվեդական բարեգործական կազմակերպության կողմից «Վիկտորիա» մարդասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (5 տեղ, 82 արկղ, 2,568 կգ ընդհանուր քաշով, 3,500 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,750 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 08.07.21 N 571-Ա)

2. «Վիկտորիա» մարդասիրական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

Երևան

25.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 533-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

(վերնագիրը խմբ. 08.07.21 N 571-Ա)

N Ապրանքների նկարագրություն Քաշ /կգ/ Արժեք /եվրո/

1 Մանկական քայլակ 6.7 40

2 Քայլակ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար 10 85

3 Օրթեզներ 2.7 120

4 Գրենական պիտույքներ 16.8 100

5 Պատճենահանման սարք 80 200

6 Անվասայլակ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար 197.8 600

7 Հենակներ 31.9 180

8 Քովիդ 19 նմուշառման հավաքածու 75.7 36

9 Մանկական տակդիրներ 149 160

10 Շնչառական դիմակներ 13 24.4

11 Գիպսե բինտեր 16.2 60

12 Հիգիենայի պարագաներ 3.8 80

13 Անվասայլակի անիվներ 4 120

14 Աթոռ-զուգարան 15.6 60

15 Առաջին բուժօգնության պարագա՝ Բետադին 0.84 87

16 Շամպուն 0.48 10

17 Դեզոդոր 3.4 52

18 Հագուստ 1940.1 1485.6

Ընդհանուր 2568 3500

(հավելվածը խմբ. 08.07.21 N 571-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

25.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։