ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 561-Ա
«ԹԱՓԱՆՑԻԿ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացի Բաբկեն Դանիելյանի կողմից (անձնագիր՝ FP2421179)՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, պատերազմից տուժած ընտանիքներին և զինվորներին անհատույց բաշխելու նպատակով, «Թափանցիկ բարեգործություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (8 տեղ, 1,805 կգ ընդհանուր քաշով, 10,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 1,280 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Թափանցիկ բարեգործություն» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
Երևան
07.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 561-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանում քանակ Քաշ (կգ)
Հագուստ օգտագործված 7 պալետ 1,637
Քնապարկ 10 հատ 10
Բժշկական պարագաներ 1 պալետ 158
Ընդհանուր
8 տեղ 1,805 կգ
Գինը 10,000 եվրո
(հավելվածը խմբ. 14.07.21 N 590-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
07.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ