Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 228-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

14 հուլիսի 2021 թ. N 363-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 228-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի մայիսի 20-ի «Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի N 180-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 228-Ն հրամանի 1-ին կետով հաստատված եզրակացության ձևում կատարել հետևյալ լրացումը.

1) «Նշումներ անհամապատասխանությունների մասին» բառերից առաջ լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Նշումներ հանրային հսկողություն իրականացնող անձի կողմից ներկայացված դրական դիրքորոշման վերաբերյալ՝

____________________________________________________________________»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Ա. Ջանջուղազյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։