Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 610-Ա

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության կողմից՝ անհատույց օգտագործման նպատակով, «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (10 տեղ, 3,199 կգ ընդհանուր քաշով, 66,150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,560.25 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:

2. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

Երևան

22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 610-Ա

որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

հ/հ ապրանքի անվանում տեղ հատ արժեք $ քաշ բրուտտո կգ

1 Թթվածնային սարք 5լ իր տրանսֆորմատորով 7 100 67,392.25 2,207.5

2 Անզգայացման հավաքածու 1 11 2,206 117

3 Անզգայացման մեքենա Narkomed 6000 1 1 4,056 435

4 Անզգայացման մեքենա Narkomed 6400 1 1 4,056 439,5

10 114 77,710.25 3,199

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

հ/հ Շահառու Տրամադրվող օգնություն Արժեքային (ԱՄՆ-ի դոլար)

1 Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա Թթվածնային սարք 5լ իր տրանսֆորմատորով 100 հատ 67,392.25

2 Գյումրի բժշկական կենտրոն ՓԲԸ Անզգայացման հավաքածու 5 հատ Անզգայացման մեքենա Narkomed 6000 1,003

4,056

3 «ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ Անզգայացման հավաքածու 6 հատ Անզգայացման մեքենա Narkomed 6400 1,203

4,056

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։