ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 614-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԼՎԱՑՔԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 88,221,640 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լվացքատան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
Երևան
22.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի N 614-Ա
որոշման
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լվացքատան կառուցում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցել լվացքատուն: Լվացքատունը կառուցվում է Քյուրքչյան մանկատան սաների և Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի վանաբնակ
միաբանների, վանքում ժամանակավոր ապաստանող ուխտավորների կարիքների համար:
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի,տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հոգևոր՝ եկեղեցաշինական:
6. Ծրագրի բյուջեն 88, 221,640 դրամ:
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Քյուրքչյան մանկատան սաներ, ուխտավոր ժողովուրդ:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 21 հուլիս, 2021 թ. - 21 հունիս, 2022 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցել Լվացքատուն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 88, 221, 640 դրամ, որից՝
1. Քանդման աշխատանքներ - 327,540 դրամ:
2. Երկաթ-բետոնային աշխատանքներ - 1,702,085 դրամ:
3. Քարային աշխատանքներ - 931,075 դրամ:
4. Միջնորմներ - 382,611 դրամ:
5. Հատակներ - 7,015,655 դրամ:
6. Բացվածքներ - 5,157,162 դրամ:
7. Տանիք - 866,781 դրամ:
8. Հարդարման աշխատանքներ - 4,857,836 դրամ:
9. Ինժեներական ցանցերի մոնտաժման աշխատանքներ - 30,728,715 դրամ:
Ընդհանուր աշխատանքների գումարը կազմում է 51,969,460 դրամ:
Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 36,252,180 դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը 21 հուլիս, 2021 թ. - 31 հուլիս, 2022 թ.
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում լվացքատան շենքի կառուցում:
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 88, 221,640 դրամ: Ընդհանուր աշխատանքների գումարը կազմում է 51,969,460 դրամ:
Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 36,252,180 դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը 21 հուլիս, 2021 թ. - 21 հուլիս, 2022 թ.
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական
ծախսերը նախատեսված չեն
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների
և այլ կազմակերպությունների հետ չի նախատեսվում
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
22.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ