Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2017-11-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

Հոդված 32. Հարկադիր կատարողի արձակուրդը

գործել է մինչև 2017-11-16Բացել ARLIS-ում

Հոդված 32. Հարկադիր կատարողի արձակուրդը

1. Հարկադիր կատարողին տրամադրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 20 աշխատանքային օր: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որոնցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր:

2. Կին հարկադիր կատարողին տրամադրվում է նաև հղիության և ծննդաբերության, իսկ հարկադիր կատարողին` երեխային խնամելու արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Ամենամյա արձակուրդից հետկանչը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:

4. Տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը, հարկադիր կատարողի ցանկությամբ, կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո:

6. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած հարկադիր կատարողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:

7. Հարկադիր կատարողներին ընտանեկան հանգամանքների բերմամբ և հարգելի այլ պատճառներով կարող է տրամադրվել մինչև 10 օր տևողությամբ կարճատև արձակուրդ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում, և որի համար չի վճարվում:

8. Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին արձակուրդ տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ գլխավոր և առաջատար խմբի ծառայողներին` գլխավոր հարկադիր կատարողը: (նախադասությունը հանվել է 15.06.06 ՀՕ-132-Ն)

(32-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, 08.12.11 ՀՕ-321-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։