Գլուխ 9 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հոդված 31. Հարկադիր կատարողի աշխատաժամանակի տևողությունը
Հոդված 31. Հարկադիր կատարողի աշխատաժամանակի տևողությունը
1. Հարկադիր կատարողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:
2. Հարկադիր կատարողն անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության:
3. Հարկադիր կատարողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Հարկադիր կատարողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: (նախադասությունը հանվել է 06.12.17 ՀՕ-246-Ն)
4. Արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
(31-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-246-Ն)