Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-12-06-ից մինչև 2009-05-16։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-05-16-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 8 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 25. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը

գործել է մինչև 2009-05-16ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 25. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը

1. Յուրաքանչյուր հարկադիր կատարող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման իրավունք:

2. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը կազմվում է`

1) հիմնական աշխատավարձից` պաշտոնային դրույքաչափից, որը պայմանավորվում է հարկադիր ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և ծառայողի` պետական կառավարման ոլորտում ունեցած աշխատանքային ստաժով: Պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.

2) լրացուցիչ աշխատավարձից` աշխատանքի հատուկ պայմանների և աշխարհագրական միջավայրի համար տրվող հավելավճարից.

3) կոչման համար տրվող հավելավճարից.

4) նյութական խրախուսման համար տրվող պարգևատրումներից:

3. Հարկադիր կատարման ծառայության հիմնական աշխատավարձի համակարգը հետևյալն է.

1) պաշտոնների համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.

2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ, յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (աղյուսակ 1):

Աղյուսակ 1. Պաշտոնային դրույքաչափերի համակարգը

Ծառայողի

աշխա-տավարձի մակար-դակները Աշխատա-վարձի աճ տե-սուչ հար-կա-դիր կա-տա-րող ավագ-հարկա-

դիր կատա-

րող

առաջ. խորհըր-դատու

առաջին կարգի խորհրդատու գլխա-

վոր

խոր-հըր-դա-տու բաժան-մունքի պետ.

բաժնի պետի տեղա- կալ մար-

զային

բաժնի պետ, Երևանի

բաժնի պետ կենտրոնական մարմնի բաժնի պետ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ գլխավոր հարկադիր կատարող

հաշվարկման գործակիցը

11 աճ չկա 1.40 1.80 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38 5.00

10 3 տարին

մեկ 1.36 1.74 2.03 2.36 2.73 3.17 3.67 4.26 4.89

9 1.32 1.68 1.97 2.29 2.65 3.07 3.56 4.13 4.78

8 1.28 1.62 1.92 2.22 2.58 2.99 3.46 4.01 4.67

7 2 տարին

մեկ 1.24 1.56 1.86 2.16 2.50 2.90 3.36 3.90 4.56

6 1.20 1.50 1.81 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.40

5 1.16 1.44 1.75 2.03 2.36 2.73 3.17 3.66 4.30

4 յուրա- քանչյուր

տարի 1.12 1.38 1.70 1.97 2.29 2.65 3.07 3.56 4.20

3 1.08 1.32 1.65 1.92 2.22 2.58 2.99 3.46 4.10

2 1.04 1.26 1.60 1.86 2.16 2.50 2.90 3.36 4.00

1 1.00 1.20 1.56 1.81 2.09 2.43 2.81 3.30 3.90

3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով.

4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան` տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

3.1. (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-132-Ն)

4. Բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին` 1.00 գործակցին, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով էլ հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:

5. Բազային պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բազային պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա համար սահմանվածից:

6. Լրացուցիչ աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, հետևյալ չափերով.

Կոչումը Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ (տոկոսներով)

գեներալ-մայոր 31

գնդապետ 29

փոխգնդապետ 26

մայոր 23

կապիտան 16

ավագ լեյտենանտ 15

լեյտենանտ 13

(25-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։