Հոդված 25. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը
Հոդված 25. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը
1. Յուրաքանչյուր հարկադիր կատարող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման իրավունք:
2. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը կազմվում է`
1) հիմնական աշխատավարձից` պաշտոնային դրույքաչափից, որը պայմանավորվում է հարկադիր ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և ծառայողի` պետական կառավարման ոլորտում ունեցած աշխատանքային ստաժով: Պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
2) լրացուցիչ աշխատավարձից` աշխատանքի հատուկ պայմանների և աշխարհագրական միջավայրի համար տրվող հավելավճարից.
3) կոչման համար տրվող հավելավճարից.
4) նյութական խրախուսման համար տրվող պարգևատրումներից.
5) առաջադրանքների որակյալ կատարման համար դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից նրա բռնագանձած գումարի կամ գույքի արժեքի հինգ տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան պաշտոնային դրույքաչափի տասնապատիկը) տրվող պարգևատրումից:
3. Հարկադիր կատարման ծառայության հիմնական աշխատավարձի համակարգը հետևյալն է.
1) պաշտոնների համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.
2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ, յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Պաշտոնային դրույքաչափերի համակարգը
Ծառայողի աշխա-
տավարձի մակարդակները Աշխատավարձի աճ Տեսուչ Հարկադիր կատարող Ավագ հարկադիր կատարող, առաջ. խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու Գլխավոր խորհրդատու Բաժանմունքի պետ,
բաժնի պետի տեղակալ Մարզային բաժնի պետ, Երևանի բաժնի պետ Կենտրոնական մարմնի բաժնի պետ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գլխավոր հարկադիր կատարող
հաշվարկման գործակիցը
11 աճ չկա 1.85 2.38 2.76 3.22 3.74 4.34 5.05 5.86 6.70
10 3 տարին
մեկ 1.80 2.30 2.69 3.13 3.63 4.22 4.90 5.70 6.55
9 1.75 2.22 2.61 3.03 3.52 4.09 4.75 5.52 6.40
8 1.69 2.14 2.54 2.94 3.43 3.98 4.61 5.36 6.25
7 2 տարին
մեկ 1.64 2.06 2.46 2.86 3.32 3.86 4.48 5.21 6.10
6 1.59 1.98 2.39 2.76 3.22 3.74 4.34 5.05 5.88
5 1.53 1.90 2.31 2.69 3.13 3.63 4.22 4.88 5.75
4 յուրա-
քանչյուր
տարի 1.48 1.83 2.25 2.61 3.03 3.52 4.09 4.75 5.61
3 1.43 1.75 2.18 2.54 2.94 3.43 3.98 4.61 5.48
2 1.38 1.67 2.12 2.46 2.86 3.32 3.86 4.48 5.34
1 1.32 1.59 2.06 2.39 2.76 3.22 3.74 4.40 5.21
3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով, որը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից.
4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան` տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
3.1. (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-132-Ն)
4. Բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին` 1.32 գործակցին, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով էլ հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:
5. Բազային պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բազային պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա համար սահմանվածից:
6. Լրացուցիչ աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, հետևյալ չափերով.
Կոչումը Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ (տոկոսներով)
գեներալ-մայոր 31
գնդապետ 29
փոխգնդապետ 26
մայոր 23
կապիտան 16
ավագ լեյտենանտ 15
լեյտենանտ 13
(25-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-208-Ն, խմբ., փոփ. 13.11.12 ՀՕ-206-Ն, լրաց. 20.06.13 ՀՕ-63-Ն)