Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-08-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

գործել է մինչև 2019-08-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը:

2. Հարկադիր կատարման ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Հարկադիր կատարման ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

3. Ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

4. (պարբերությունն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-281-Ն)

Մարզպետները հարկադիր կատարման ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:

Հարկադիր կատարման ծառայության համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից: Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից և տարածքային մարմիններից:

Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմինը կարող է ունենալ բաժիններ:

Գլխավոր հարկադիր կատարողը կարող է ունենալ օգնականներ, որոնք համարվում են կենտրոնական մարմնի ծառայողներ:

Հարկադիր կատարման ծառայության տարածքային մարմիններն են հարկադիր կատարման մարզային (Երևանի քաղաքային) բաժինները, որոնց կազմում գործում են բաժանմունքներ:

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է համապատասխան նախարարը:

5. Հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններից ելնելով` ծառայությունում կարող են աշխատանքի ընդունվել նաև քաղաքացիական ծառայողներ` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

(2-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 15.11.06 ՀՕ-176-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։