Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-11-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-11-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 7 · ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները

գործել է մինչև 2024-11-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները

1. Գլխավոր հարկադիր կատարողը`

1) ղեկավարում և հսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.

2) ապահովում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.

3) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.

4) առաջարկություն է ներկայացնում համապատասխան նախարարին` ծառայության կառուցվածքի վերաբերյալ.

5) միջնորդություն է ներկայացնում համապատասխան նախարարին` գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին խրախուսելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

6) քննում է հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է հարկադիր կատարողների անօրինական որոշումները.

7) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.

8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները.

9) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)

10) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)

11) սահմանում է բաժինների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.

12) կազմակերպում է ծառայողների հատուկ ուսուցումը.

13) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.

14) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան նախարարին` դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

Գլխավոր հարկադիր կատարողն ունի նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Գլխավոր հարկադիր կատարողը պատասխանատվություն է կրում ծառայության խնդիրների իրականացման համար:

3. (մասն ուժը կորցրել է 03.10.23 ՀՕ-301-Ն)

4. Գլխավոր հարկադիր կատարողի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը՝ համապատասխան նախարարի հանձնարարությամբ, իսկ հանձնարարության բացակայության դեպքում՝ տվյալ մարմնում մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:

(21-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-208-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, 14.11.19 ՀՕ-239-Ն, լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)

(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-208-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։