Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները
Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները
1. Գլխավոր հարկադիր կատարողը`
1) ղեկավարում և հսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.
2) ապահովում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
3) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.
4) առաջարկություն է ներկայացնում համապատասխան նախարարին` ծառայության կառուցվածքի վերաբերյալ.
5) միջնորդություն է ներկայացնում համապատասխան նախարարին` գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին խրախուսելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
6) քննում է հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է հարկադիր կատարողների անօրինական որոշումները.
7) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.
8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները.
9) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
10) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
11) սահմանում է մարզային (Երևանի քաղաքային) բաժինների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.
12) կազմակերպում է ծառայողների հատուկ ուսուցումը.
13) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.
14) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան նախարարին` դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
Գլխավոր հարկադիր կատարողն ունի նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2. Գլխավոր հարկադիր կատարողը պատասխանատվություն է կրում ծառայության խնդիրների իրականացման համար:
3. (նախադասությունը հանվել է 21.01.20 ՀՕ-16-Ն) Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը կատարում է գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարությունները:
(21-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-208-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, 14.11.19 ՀՕ-239-Ն, լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)