Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ, ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 794-Ա

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ, ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին 2021 թվականի հուլիսի 29-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ առևտրատնտեսական ոլորտին առնչվող հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով։

2․ Վահան Քերոբյանի, Ավագ Ավանեսյանի և Արմեն Այվազյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառուների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Երևան

27.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։