Հոդված 3. Օրենսգրքի 265-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենսգրքի 265-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․
«1.1. Եթե հետաքննության կամ նախաքննության ընթացքում սույն օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կարգով տեղեկություններ են հավաքվել դատավարության մասնակից չհանդիսացող անձի վերաբերյալ, ապա քննիչն այդ մասին հաղորդում է նրան և որոշում այդպիսի տեղեկություններ պարունակող գործի նյութերին նրա ծանոթանալու ժամանակը և տեղը, բացառությամբ երբ դրանց կապակցությամբ նոր քրեական գործ է հարուցվել:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Եթե սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված՝ դատավարության մասնակից չհանդիսացող անձը չի կարող ներկայանալ նշանակված ժամին, ապա քննիչը ծանոթանալը հետաձգում է մինչև 2 օր ժամկետով:»: