Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 622-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 29,049,900 դրամ ընդհանուր արժողությամբ «Ապրանքների մատակարարում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01829451) 2021 թվականի հունիսի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լվացքի մեքենաների ձեռքբերում՝ 29,049,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

Երևան

28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 622-Ա որոշման

«Ապրանքների մատակարարում»

ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Արցախի Հանրապետության մարդասիրական օգնություն» բարեգործական ծրագրի շրջանակներում 2020 թ․ սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման արդյունքում պարտադրված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապե-տության անօթևան մնացած ընտանիքների համար «Midea MVM 5101» մոդելի լվացքի մեքենաների մատակարարում

2. Ծրագրի բարեգործական

որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցների հաշվին

4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5. Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը Արցախի Հանրապետություն, սոցիալական բնագավառ

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն կազմում է 29,049,900 դրամ

7. Բարեգործություն ստացողը Արցախի Հանրապետության անօթևան մնացած ընտանիքների անդամները

8. Ծրագրի իրականացման

տևողությունը Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 30-ից, մինչև օգոստոսի 30-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է «Արցախի Հանրապետության մարդասիրական օգնություն» բարեգործական ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության անօթևան մնացած ընտանիքների համար «Midea MVM 5101» մոդելի լվացքի մեքենաների մատակարարում: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 30-ից, մինչև օգոստոսի 30-ը։ Արժեքը՝ 29,049,900 դրամ

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը Համաձայն կնքված պայմանագրի նախատեսվում է «Midea MVM 5101» մոդելի լվացքի մեքենաների մատակարարում։ Արժեքը կազմում է 29,049,900 դրամ։

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր-պությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։