Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՒ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-10-20-ից մինչև 2003-02-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-02-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2000 թվականի N 623

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՒ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 81-րդ տողով.

«81. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն 41 2 -»:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

- գործակալության պետ 400000

- գործակալության պետի տեղակալ 350000

- վարչության պետ 280000

- բաժնի վարիչ 220000

- գլխավոր մասնագետ 180000

- առաջատար մասնագետ 120000

- 1-ին կարգի մասնագետ 90000

- 2-րդ կարգի մասնագետ 60000»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

սեպտեմբերի 11-ի N 623 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կենտրոնական ապարատի

Գործակալության աշխատակազմ

Գնումների կազմակերպման վարչություն

Իրավաբանական վարչություն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։