ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2021 թվականի N 1238-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող և օտարվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված` մասնավորեցվող և օտարվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգում (այսուհետ՝ կարգ)» կատարել հետևյալ փոփոխությունները.
1) կարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի II գլխով սահմանված կարգով, ընդ որում՝ իրավաբանական անձանց գույքի կազմում չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։».
2) կարգի N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ մասնավորեցման ենթակա ընկերությունների գնահատման դեպքերի, որն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից՝ հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
29.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
հուլիսի 29-ի N 1238-Ն որոշման
Ձև 2
ԱԿՏ N 02
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ*
__________________________________________________________
(ընկերության կամ օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն)
(հազ. դրամ)
NN
ը/կ Անվանումը Ընդհանուր մակերեսը (քառ. մետր) Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված հատկացված
հողամասի գնահատված շուկայական արժեքը (լրացվում է առանձին գնահատված լինելու
դեպքում) Հատկացված հողամասի ընդհանուր մակերես
(քառ. մետր) և տվյալ պահին
գործող
կադաստրային
արժեքը Ծանոթագրություն
1 2 3 4 5 6 7 8
1. Շենքեր և շինություններ` հատկացված հողամասի նկատմամբ
իրավունքներով հանդերձ
2. Կառուցվածքներ և փոխանցող
հարմարանքներ
3. Բազմամյա տնկարկներ` հատկացված հողամասի նկատմամբ իրավունքներով
հանդերձ
4. Շահագործման մեջ չգտնվող անշարժ գույք՝ հատկացված հողամասի նկատմամբ
իրավունքներով հանդերձ
5. Չկառուցապատված
հողամասեր**
Ընդամենը՝
* Ակտը լրացվում է` համաձայն անշարժ գույքի գնահատման մասին հաշվետվության:
**Ակտը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի առկայության դեպքում:
Գնահատող (գնահատողներ)՝ __________________
(ստորագրությունը) __________________
(անունը, ազգանունը)
__________________
(ստորագրությունը) __________________
(անունը, ազգանունը)
__________________
(ստորագրությունը) __________________ (անունը, ազգանունը)
Գնահատող կազմակերպության ղեկավար՝ __________________ (ստորագրությունը) __________________ (անունը, ազգանունը)
«_____» ___________________ 20 թ.
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
29.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2021 թվական: