Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱԹՈԼՈԳՈԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000201 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

06 հուլիսի 2021 թ. N 2573-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱԹՈԼՈԳՈԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000201 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Գյումրու Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի հունիսի 30-ին ներկայացված հայտը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերաձևակերպել «Գյումրու Պաթոլոգոանատոմիական Լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերությանը 2003թ. օգոստոսի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000201 լիցենզիան «Գյումրու Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվամբ և լիցենզիայի իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, Շիրակ, Գյումրի Գ. Նժդեհի /3/3 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Գյումրու Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։