Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԳՅՈՒՄՐՈՒ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000127 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ` ՔԻՄԻՈԹԵՐԱՊԻԱ ՏԵՍԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 հունիսի 2021 թ. N 2320-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԳՅՈՒՄՐՈՒ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000127 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ` ՔԻՄԻՈԹԵՐԱՊԻԱ ՏԵՍԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԳՅՈՒՄՐՈՒ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի հունիսի 7-ին ներկայացված դիմումը.

Հրամայում եմ`

1. Կասեցնել «ԳՅՈՒՄՐՈՒ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հունիսի 20-ին տրված թիվ Կ-XX-000127 բժշկական օգնության և սպասարկման ուռուցքաբանական` քիմիոթերապիա տեսակով իրականացման լիցենզիայի գործողությունը մինչև 2030 թվականի հունիսի 3-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։