Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասի`

ա. «տվյալ» բառը փոխարինել «՝ վճարման» բառով,

բ. «, բացառությամբ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերը հանել,

գ. «պետությանը կամ համայնքին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը կամ Հայաստանի Հանրապետության համայնքներին» բառերով.

2) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի գործառնական նշանակությունը բնակելի տան կառուցման և սպասարկման համար (այդ թվում` բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար) փոխելու դեպքում հողամասի սեփականատերը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող՝ հողամասի կադաստրային արժեքը:

Սույն մասով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող՝ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։