ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2021 թվականի N 1293-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 973-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 973-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
«բ. անշարժ և շարժական գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը.».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության գործողությունը.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով՝
«5. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը։
6. Գաղտնի:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ, ապահովել սույն որոշմամբ նշված անշարժ և շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
09.08.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
օգոստոսի 6-ի N 1293-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN
հ/հ Հասցեն Անվանումը Մակերեսը (քառ. մ) Սկզբնական արժեքը (հազ. դրամ) Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ) Վկայականի համարը Հողամասը (հա)
1. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գագարին վարչական շենք 136.86 125047.6 0 048338 4.0295
պահակատուն 29.29
էլ. կայան 36.0
ավտոտնակներ 2825.0
բենզալցակայան 468.0
պահեստ 1980.0
հարթակ 1096.0
Ընդամենը՝ 6,571.15 125047.6 0
2. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, 2-րդ
փողոց 85 վարչական շենք 233.76 11666.3 0 1682393 0.418484
ավտոտնակ 634.63
ավտոտնակ 585.1 2391.8 0
Ընդամենը՝ 1,453.49 14,058.1 0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
09.08.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ