ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2019 թվականի N 1642-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
նոյեմբերի 21-ի N 1642-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը(դրամ)
1. 3904100009 Պոլիվինիլքլորիդ հումք առաջնային ձևի կգ 1 000 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 500 000 000
2. 7606129208 Ժապավեն ալյումինե համաձուլվածքից, առանց հիմքերի, մետաղապլաստ խողովակների արտադրության համար 0.2 մմ-0.4մմ հաստության կգ 120 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 180 000 000
3. 2509000000 Բնական կավճափոշի՝ հարստացված 2 մկ-25 մկ կգ 480 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 40 000 000
4. 3506990000 Սոսնձանյութ (ադհեզիվ) պոլիմերային հիմքով մետաղապլաստ խողովակների արտադ. համար կգ 30 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 40 000 000
5. 3812390000 Պլաստմասսայե կայունարար նյութեր ՊՎՔ ստաբիլիզատոր կգ 30 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 25 000 000
6. 3812390000 Պլաստմասսայե կարգավորիչ նյութեր կայունարար կգ 10 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 35 000 000
7. 2823000000 Տիտանի երկօքսիդ TiO2 կգ 10 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 20 000 000
8. 3206497000 Գունանյութ պոլիմերային հիմքով հատիկավոր կգ 10 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 12 000 000
9. 3823110000 Ստեարինաթթու ≥ 90 % կգ 10 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 10 000 000
10. 2712903900 Պարաֆինային մոմ փափկեցման ջերմաստիճան 45-65° C կգ 10 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 15 000 000
11. 3824999609 Պոլիպրոպիլենի հավելանյութ ապակեմանրաթելով 10-50 % կգ 20 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 14 000 000
12. 3824999609 Պոլիպրոպիլենի և պոլիէթիլենի հավելանյութ կալցիումի կարբոնատով հատիկավոր 10-85% կգ 20 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 12 000 000
13. 3917400009 Պոլիմերային կցամասեր՝ կաթիլային ոռոգման համակարգի խողովակների համար 3 մմ-20 մմ, մեխանիկական միացումներով կգ 4 000 ԱՄՆ, ԱՄԷ, Սաուդիան Արաբիա, Կորեա, Իրան, Թուրքիա, Չինաստան, Թայվան, Վրաստան, Հնդկաստան, Իսրայել, Կիպրոս, Կանադա 32 400 000
Ընդամենը 935 400 000
(հավելվածը փոփ. 06.08.21 N 1291-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան