ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 օգոստոսի 2021 թ. N 62-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 8-ի «Բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման վերաբերյալ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության ձևը սահմանելու մասին» թիվ 47-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության
նախարարի 2021 թվականի
օգոստոսի 12-ի N 62-Ն հրամանի
«Հավելված
Առողջապահության նախարարի
2021 թվականի հունիսի 08-ի
N 47-Ն հրամանի
ՁԵՎ
ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
Ես __________________________________________________________________________________________________
(պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը)
Տալիս եմ համաձայնությունս իմ բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցմանը
____________________________________________________________________________________________________
(օրինական ներկայացուցչի կողմից համաձայնություն տալու դեպքում նշել պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը)
__________________________________________________________________________________________________-ին
________________________________________________________________________________________
(համաձայնությունը հայցող բժշկական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (բժշկի անունը, ազգանունը, հայրանունը))
Հետևյալ նպատակով__________________________________________________________________________________
(բժշկական գաղտնիք համարվող տվյալներ մշակելու նպատակը)
____________________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________________
(մշակման ենթակա բժշկական գաղտնիք համարվող տվյալների ցանկը)
____________________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________________
(անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել բժշկական գաղտնիք համարվող տվյալները, նրանց անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
____________________________________________________________________________________________________
(հայցվող համաձայնության գործողության ժամկետը)
____________________________
Համաձայնության տրման տարի, ամիս, ամսաթիվ __________________
Համաձայնություն տվող
անձի ստորագրություն
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
* լրացվում է բժշկական կազմակերպությունում` համաձայնություն տվող անձի կողմից բժշկական գաղտնիք համարվող տվյալն այլ անձի փոխանցելու կամահայտնության դեպքում»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2021 թվական: