ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2021 թվականի թիվ 15-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Նախադպրոցական հիմնարկների մասին» Ձև 85-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 194-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 60-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
« 4. Երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային բաշխվածության.
Տողի համարը
Ընդա-
մենը նրանցից` ըստ տարիքի Երեխաների
ընդհանուր
թվաքանակից
սովորում են
հանրակրթական
դպրոցի 1-ին դասարանի
ծրագրով
0-1 1-2 2-3 3-4 4-5 5-6 նրանցից
մինչև
սեպտեմբերի
1-ը կլրանա
6 7
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
401 Երեխաների
թվաքանակը տարեվերջին
402 այդ թվում`
աղջիկներ
»,
2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
3) Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
« 9. Երեխաների ընդհանուր թվաքանակը տարեվերջին լրացվում է սյունակ 3-ում, իսկ սյունակներ 4-11-ում` նրանց թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի:
10. Սյունակ 12-ում լրացվում է հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի ծրագրով սովորող երեխաների թվաքանակը:»,
4) Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի 9-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ Ս. Մնացականյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2021 թվական: