Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 922-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 2021 թվականի N 1359-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 922-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու մասին» N 922-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետի 13-րդ ենթակետի «դ» պարբերությունում «անձնակազմի կառավարման» բառերը փոխարինել «կազմակերպչական զորահավաքային» բառերով.

2) որոշման հավելվածի 21-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետում «անձնակազմի կառավարման» բառերը փոխարինել «կազմակերպչական զորահավաքային» բառերով,

բ. 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.

«4.1) զինված ուժերի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն.»,

գ. 14-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին ենթակետով.

«14.1) զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի վարչություն.»:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի վարչությունն ստեղծվում է զինված ուժերի ավիացիայի վարչության բաժանման միջոցով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

Երևան

19.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։