Հոդված 327.2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը
Հոդված 327.2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը
1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում են ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`
պատժվում են ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք oրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր, իրավապահ կամ պետական իրավասու մարմիններ:
(327.2-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն, փոփ. 28.10.20 ՀՕ-465-Ն)