ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 31 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 342.1. Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելը
Հոդված 342.1. Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելը
1. Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը` բաշխման արդյունքներին վերաբերող տվյալները փոփոխելու նպատակով`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) շահադիտական դրդումներով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:
(342.1-ին հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-50-Ն)