ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 33 · ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 387. Պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը
Հոդված 387. Պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը
1. Ռազմական գործողություններում կամ զինված ընդհարումներում միջազգային պայմանագրով արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը քսան տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենք կիրառելը կամ փորձարկելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
(387-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)