ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2001 թվականի N 68
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին» N 875 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի`
Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը`
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Մելքումյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության քիմիայի վարչության պետ
Գ. Մկրտչյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ակնագործության, ոսկեգործության և գեղարվեստական իրերի արտադրության վարչության պետ
Կ. Բուդախյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային վարչության տեսուչ
Բ. Սահակյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Շենգավիթի տարածքային կենտրոնի սոցիալական վճարների բաժնի պետ-տնօրենի տեղակալ
Ս. Ղարիբյան - ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության երկրորդ բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան - ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսական հոսքերի կարգավորման գլխավոր մասնագետ