ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2001 թվականի N 148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 28.10.05 թիվ 835-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի «Անչափահաս երեխաների հետ տարվող աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին» N 42 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 26-ի N 247 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ ստեղծված հանրապետական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Ա. Զեյնալյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Հ. Հունանյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Բարսեղյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ֆ. Զաքարյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ն. Մնոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ
Գ. Դանիելյան - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ
Ն. Դուրյան - ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ
Լ. Չարխչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»: