Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 262-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-09-03-ից մինչև 2026-02-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-02-05Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

01 սեպտեմբերի 2021 թ.

քաղ. Երևան N 426-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 262-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Արդարադատության նախարարի 2021 թվականի հունիսի 23-ի «Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը հաստատելու մասին» N 262-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հավելված

Արդարադատության նախարարի

2021 թվականի սեպտեմբերի 1-ի

N 426-Ն հրամանի

«Հավելված

Արդարադատության նախարարի

2021 թվականի հունիսի 23-ի

N 262-Ն հրամանի

ՑԱՆԿ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ

Անվանումը Նստավայրը

1. «Արդարադատության նախարարության ընդունարան» սպասարկման կենտրոն ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 (Կենտրոն վարչական շրջան)

2. «Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ» սպասարկման կենտրոն ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3 (Կենտրոն վարչական շրջան)

3. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» սպասարկման կենտրոն ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք (Աջափնյակ վարչական շրջան)

4. «Հատուկ սպասարկում» սպասարկման կենտրոն ք. Երևան, Էրեբունի թ., 6/1 (Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջան )

5. «Դավթաշեն» սպասարկման կենտրոն Ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղամաս, 16/3 շենք (Դավթաշեն վարչական շրջան)

»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։