ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2021 թվականի N 1513-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով՝ թիվ 05100022/180421/0006140 տարանցման հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հանձնված գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրել «ԱԼԿԵ», «ՍԿԱՐԻՖ», «ԴԱՎԱՐՈ», «ՊՐՈ ՄԱՔ», «ՊՐԱՅԴ ՍԻՍԹԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների հետ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
16.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
սեպտեմբերի 16-ի N 1513-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Ընդհանուր բրուտտո քաշը (կգ) Մաքսային արժեքը
(դրամ) Քանակը (հատ) Գույք ստացող կազմակերպությունը
1. Լիթիում-իոնային մարտկոց (US 18650VTC6 3.6V 3000Mah) 620 21,293,165 2000 «ԱԼԿԵ» ՍՊԸ
2. Լիթիում-իոնային մարտկոց (Sanyo NCR 18650GA 3.6V 3350mAh) 3500 «ՍԿԱՐԻՖ» ՍՊԸ
3000 «ԴԱՎԱՐՈ» ՍՊԸ
1000 «ՊՐՈ ՄԱՔ» ՍՊԸ
2000 «ՊՐԱՅԴ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
16.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ