Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 732-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 955-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 732-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 732-Լ որոշման հավելվածում՝

1) 11-րդ կետը լրացնել նոր՝ 15.1-ին և 15.2-րդ ենթակետերով.

«15.1) արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

15.2) արտադրական կանեփի օրինական շրջանառության փուլերում նմուշառման և փորձաքննությունների իրականացումը.».

2) ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ 27-րդ կետը լրացնելով հետևյալ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ ենթակետերով՝

«4.1) Արտադրական կանեփի վերահսկողության իրականացման վարչություն:

4.2) Նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման վարչություն:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

07.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։